Հանրային տարածքի նախագծման մրցույթ

Պատասխանատու նորարարությունը կձևավորի ձեր դիզայնը, Երևանի ապագան։

Մրցույթի ավարտ

Պատկերացրեք` ձեզ տրվել է հնարավորություն նախագծելու կենսունակ հասարակական տարածք, որը համայնքի կողմից դառնալու է սիրելի հավաքատեղի և ճարտարապետական նշանակալի կետ: Այս գաղափարը կյանքի կոչելու համար փնտրում ենք նորարար և ստեղծագործ ճարտարապետների, ովքեր Երևանում, նորքի լանջին գտնվող 1600 քմ հողատարածքը կվերածեն քաղաքային օազիսի։

Հողատարածքը գտնվում է բացառիկ վայրում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, որտեղից բացվում է տեսարան դեպի Արարատ լեռ և Երևանի կենտրոն։ Մայրամուտները այստեղից անմոռանալի են և ձեր օգնությամբ մենք կարող ենք դրանք հասանելի դարձնել բոլորի համար։ Պատկերացրեք միջոցառումների հարթակ, որտեղ կկազմակերպվեն համերգներ բաց երկնքի տակ, վաղ առավոտյան յոգայի դասեր նոր արթնացող քաղաքի տեսարանով, հարսանեկան ֆոտոսեսիաներ և ոչ միայն։ Պատկերացրեք ընտանեկան և ընկերական հավաքույթներ պարտեզում՝ խորովածի և մեկ գավաթ գինու շուրջ, մինչ երեխաները անհոգ և ապահով խաղում են տարածքում գտնվող խաղահրապարակում։

Մասնակցություն

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև վերջնաժամկետը լրացնել մասնակցության դիմումը, որը կարող եք գտնել ստորև։

Մրցույթը բաց է բոլորի համար՝ անկախ տարիքից, սեռից, կրթությունից և կողմնորոշումից, սակայն նախապատվությունը կտրվի ճարտարապետական ​​համալսարանի ուսանողներին և արդեն հմուտ ու փորձառու մասնագետներին: Մրցույթին կարող եք մասնակցել որպես անհատ ​​կամ խմբով։ Մասնակցության գրանցման վերջնաժամկետի մասին լրացուցիչ մանրամասներ կարող եք գտնել ստորև ներկայացված ժամանակացույցում: Գրանցումից առաջ խնդրում ենք համոզվել, որ մրցույթի գրանցման ժամանակ տրամադրված էլեկտրոնային հասցեն վավեր է, քանի որ հետագա հաղորդակցությունը տեղի է ունենալու էլեկտրոնային փոստի միջոցով։

Ժամանակացույց

Նախագծի մեկնարկը համարվում է սուն հրավերի պաշտոնական հրապարակման օրը, 2024 թվականի սեպտեմբերի 9-ը:

01.10.2024
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետ և լրացուցիչ նյութերի հրապարակում։ Ուղիղ եթերում հարցուպատասխան կազմակերպիչների հետ, որտեղ մասնակիցները կարող են հղել իրենց հուզող հարցերը և ավելի մանրամասն ծանոթանալ նախագծին տեսազանգի միջոցով

24.10.2024
Վերջնականացված նախագծի ներկայացման վերջնաժամկետ

11.11.2024
Հաղթող նախագծի հայտարարում և մրցանակաբաշխություն։ Կկազմակերպվի առցանց (հնարավոր է նաև օֆլայն) միջոցառում՝ նախագծի հաղթողին հայտարարելու և մրցանակը հանձնելու համար

Ժյուրիի անդամներ

Գոտի 1

Միսակ Խոստիկյան

Բազմաֆունկցիոնալ հանրային հարթակ

Գոտի 2

Ալբերտ Զուրաբյան

ՀՀ վաստակավոր ճարտարապետ

Գոտի 3

Նանար Քալանթարյան

Ճարտարապետ, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն

Գոտի 3

Գարեգին Աղուզումցյան

Ճարտարապետ, NINE Architects ճարտարապետական ​​ստուդիայի հիմնադիր

Գոտի 3

Արմեն Շատվորյան

Ճարտարապետ, ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար

Գոտի 3

Վարդգես Գրիգորյան

Ճարտարապետ, The Esqiz արվեստանոցի հիմնադիր

Գոտի 3

Անդրանիկ Փիլոսյան

Ճարտարապետ

Մրցանակ

Հաղթող նախագիծը կարժանանա 400,000 դրամ մրցանակի, կստանա հանրային ճանաչում և հնարավորություն՝ ներգրավվելու նախագծի զարգացման աշխատանքներում, աշխատելով փորձառու ճարտարապետների ղեկավարության ներքո։

Նախագծերի վերջնական ներկայացման ձևաչափ

Մասնակիցները իրենց նախագծի վերջնական տարբերակը պետք է ներկայացնեն մեկ PDF ֆայլով, որը պետք է լինի առավելագույնը 10 էջից և վերբեռնվի այստեղ։ Վերբեռնված ֆայլը պետք է ներկայացված լինի նախագծի կոդից, նախագծի նկարագրությունից և նախագծի քարք արտադրությունից:

Ներկայացված նախագիծը կարող է ներառել

  • Մշակված համակագեր, կամ համակարգչային սիմուլյացիաներ
  • Ֆունկցիոնալ գրաֆիկական միջավայր
  • Տեխնիկական տեղեկություններ և ծախսային հաշվարկներ, տարբեր դիզայններից
  • Հաշվարկված բյուջեի մանրամասն մասեր

Լրացուցիչ նյութերի, օրինակ՝ 3D մոդելների (ռենդերների) ներկայացումը խրախուսվում է, սակայն հիմանական գնահատման համար պետք է օգտագործվի PDF ֆայլը:

Ներկայացված նախագծում չպետք է ներառվի որևէ տվյալ, որը կարող է վնասակար նշանակություն ունենալ կամ [անվտանգության հարցեր առաջացնել]: Այսպիսի տվյալները պետք է ներկայացված լինեն նախագծին գրավիչ չափանիշով՝ տարատեսակ ձևաչափերում:

Նախատեսվող գոտիներ

Տարածքում նախատեսվում է կառուցել երեք գոտի

Գոտի 1

Գոտի 1

Բազմաֆունկցիոնալ հանրային հարթակ

Անհրաժեշտ է ստեղծել բազմաֆունկցիոնալ, բացօթյա հարթակ լանջին՝ օգտվելով քաղաքի հիասքանչ տեսարաններից և մայրամուտի գեղեցկությունից և դարձնելով այն սիրելի վայր ինչպես տեղացիների, այնպես էլ այցելուների համար:

Գոտի 1

Գոտի 2

Փոքրիկ այգի

Անհրաժեշտ է նախագծել կանաչ մինի-այգի, որը տրամադրում է հանգստության և ժամանցի վայր՝ մարզասարքավորումների գոտիով և պիկնիկի հարմարություններով։

Գոտի 1

Գոտի 3

Կոմերցիոն տարածք

Առևտրային կենտրոն, որը հասնում է մինչև 5 հարկի՝ համադրելով առևտուր, սննդի կետեր և ժամանցի տարածքներ: Հիմնական հարկում՝ աշխույժ շուկա, վերևում՝ սրճարաններ և ռեստորաններ, մանկապարտեզ, մարզասրահ, և գուցե տանիքի այգի կամ միջոցառումների տարածք:

Location

40.176107, 44.530171

Google Maps:

https://goo.gl/maps/PK5Q3eS5oAY4LWgN7
Zetatic

>Այս մրցույթը համագործակցություն է Ռաֆայել Հարությունյանի և ի>Zetetic Architects Alliance-ի միջև։

Poster design by Karén (Deé)

https://www.instagram.com/dee374